Նաուրուի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց ՄՔԴ-ից երկրի դուրս գալու մասին
Աշխարհ
Նաուրու խաղաղօվկիանոսյան կղզի-պետության նախագահ Դավիդ Ադեանգը հայտարարել է երկրի՝ Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու մասին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում։
«Միջազգային քրեական դատարանը կորցրել է իր արդիականությունը Նաուրուի համար։ Այդ պատճառով Նաուրուն կդադարեցնի իր մասնակցությունը Դատարանի գործունեությանը և կհանի իր անդամակցությունը», - հայտարարել է Ադեանգը։
Նա հավելել է, որ Նյու Յորքից մեկնելուց առաջ «մասնակցության դադարեցման փաստաթղթերը կփոխանցի» Հռոմի կանոնադրության ավանդապահին։
Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, կոչ արեց բոլոր երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանից, որը նա անվանեց «մեղադրյալ ինստիտուտ»։
Այսօրվա դրությամբ հինգ երկիր հայտարարել են Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին՝ Վենեսուելան, Չադը, Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը