Գերմանիան չի դուրս գա Միջազգային քրեական դատարանից
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Գերմանիան չի դուրս գա Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ):
«Մենք դա անպայման չենք անի։ Սա կարևոր ինստիտուտ է», - ասել է Վադեֆուլը Deutschlandfunk ռադիոյով։ Այդպիսով նա մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ դուրս գալու ՄՔԴ-ից։
«Անկեղծ ասած, ես չեմ հասկանում այս կոչի էությունը։ Սա վերաբերում է այն ոլորտներին, որտեղ, ցավոք, մենք իսկապես ստիպված ենք ընդունել ԱՄՆ վարչակազմի քաղաքականության հետ տարաձայնությունները», - խոստովանել է Գերմանիայի արտգործնախարարը։ Նա ընդգծել է, որ «այս դատական համակարգը մնում է անհրաժեշտ միջազգային մակարդակում»։
«Եվ, հետևաբար, բացարձակապես պարզ է, որ այս հարցում մենք աջակցում ենք Միջազգային քրեական դատարանին», - եզրափակել է Վադեֆուլը։
Նախորդ օրը Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, կոչ էր արել բոլոր երկրներին դուրս գալ ՄՔԴ-ից, որը նա անվանել էր «մերժված ինստիտուտ»։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը