Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ինչպես նշվում է, Չինաստանի առաջնորդը Պեկինից հեռացել է հատուկ ինքնաթիռով չորեքշաբթի կեսօրին։ Սի Սի Ծինփինին ուղեկցում են նրա կինը՝ Պենգ Լիյուանը, Չինաստանի արտգործնախարար Վան Ին, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ցայ Ցին և այլ պաշտոնյաներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Չինաստանի ԱԳՆ-ն, Չինաստանի նախագահի այցը ԱՄՆ կտևի սեպտեմբերի 23-ից 25-ը։ Վաշինգտոնում նա բանակցություններ կվարի իր ամերիկացի գործընկերոջ հետ։
Թրամփն այս տարի Չինաստան էր այցելել նաև մայիսի 13-15-ը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը