Իրանի ԱԳ նախարարը նախատեսում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) շրջանակներում նախատեսում է հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Մենք սպասում ենք և հույս ունենք, որ դա տեղի կունենա», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով նման հանդիպման հեռանկարների մասին հարցին։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Կիրիլ Լոգվինովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կմասնակցի մոտ 20 միջազգային հանդիպման։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը