Իլոն Մասկը Սի Ծինփինին անվանել է մեծ առաջնորդ
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը տպավորիչ հաջողությունների է հասել Չինաստանի զարգացման գործում, ասել է Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV) տված հարցազրույցում։
«Նա մեծ առաջնորդի տպավորություն է թողնում։ Չինաստանը հսկայական բարգավաճման է հասել նրա իշխանության օրոք, և ես դա տեսել եմ սեփական աչքերով», - ասել է Մասկը։
Նա ասել է, որ Չինաստան այցելելիս ամեն տարի կարելի է տեսնել հսկայական փոփոխություններ՝ նոր շենքեր, զարգացած ենթակառուցվածքներ, և փողոցներով քայլելիս հեշտությամբ կարելի է նկատել, թե որքան էականորեն է աճել չինացի քաղաքացիների բարեկեցությունը։
«Ծինփինը ունի ակնառու կարողություններ և տպավորիչ նվաճումներ», - հավելել է Tesla-ի գործադիր տնօրենը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով կմեկնի Միացյալ Նահանգներ սեպտեմբերի 23-25-ը, երկուշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը