Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի
Տնտեսություն
Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ վեց ամիս ժամկետով արգելք կսահմանվի։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Նախարարության հաղորդմամբ՝ Սևանա լճում սիգի բնական վերարտադրությունը գնահատելու և ձվադրման փուլերի ժամկետները հստակեցնելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարի 6-ը իրականացվել է գիտական որս՝ ՇՄՆ-ի, «Սևան» ազգային պարկի և ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» մասնագետների մասնակցությամբ։
Սիգի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով ամեն տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է խստացված միջոցառումների ծրագիր՝ սիգի որսի արգելքի ժամանակ ապօրինի որսը կանխելու համար։
Նախագծով առաջարկվում է վեց ամսով արգելել Հայաստանի ծագում ունեցող սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանի տարածքից՝ սահմանված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերով։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը