Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն․ «Նովայա գազետա Եվրոպա»
Աշխարհ
«Նովայա գազետա Եվրոպա»-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանին՝ ԵՄ-ի կողմից ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցների վերացման դիմաց։
Հրապարակման համաձայն՝ հղում անելով Financial Times-ին, Ուսմանովին ԵՄ պատժամիջոցների ցանկից հանելու հարցով ակտիվորեն հանդես են եկել Ֆրանսիան և Սլովակիան։ «Նովայա գազետա Եվրոպա»-ն ենթադրում է, որ Փարիզի դիրքորոշման վրա կարող էր ազդել Ադրբեջանի ճնշումը, քանի որ այդ երկրում բանտարկված էին Ֆրանսիայի քաղաքացիներ։
Բացի Մարտին Ռայանից, Ադրբեջանում 12 տարվա ազատազրկման է դատապարտված ֆրանսիացի «Saur» ընկերության թոփ մենեջեր Անաս Դերրազը։ Նրա ներման մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվել։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը