Թուրքիայում տղամարդու են ձերբակալել Էրդողանի հետ արհեստական ինտելեկտով լուսանկար անելու համար
Աշխարհ
Անկարայում իրավապահ մարմինները ձերբակալել են մի տղամարդու, որը արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արդարադատության նախարար Աքին Գյուրլեքի լուսանկարներ և տարածել դրանք սոցիալական ցանցերում, հաղորդում է «Ջումհուրիեթ» թերթը։
«Հաստատվել է, որ կասկածյալը իր WhatsApp ստատուսում տեղադրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արդարադատության նախարար Աքին Գյուրլեքի լուսանկարներ, ինչպես նաև իր լուսանկարներ, որոնք, ենթադրաբար, ստեղծվել են արհեստական ինտելեկտի միջոցով», - ասվում է հետաքննությունը վարող Անկարայի դատախազության հայտարարության մեջ։
Հետաքննությունը կարծում է, որ այս կերպ ձերբակալվածը կարող էր տպավորություն ստեղծել, որ ինքը կապեր ունի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Հետաքննությունը վարվում է ազդեցության չարաշահման և կեղծ տեղեկատվության հրապարակային տարածման կասկածանքով՝ տագնապ, վախ կամ խուճապ առաջացնելու մտադրությամբ», - պարզաբանել է հրատարակությունը։
Հաղորդվում է, որ ձերբակալվածն արդեն իսկ դատվածություն ունի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը