Գերմանիայում Ռուսաստանի հետ բանակցությունները շահավետ են համարել
Աշխարհ
Գերմանիայի և Ռուսաստանի ղեկավարների միջև ուղիղ բանակցությունները օգտակար կլինեին գերմանացիների համար։ Այս մասին հայտարարել է Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության պատգամավոր Ռայներ Ռոթֆուսը։
«Գերմանիայի և մեզ՝ գերմանացիներիս համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցությունները շատ արժեքավոր կլինեին»,- նշել է պատգամավորը։
Ռոթֆուսի խոսքով՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի վարած քաղաքականությունը, ընդհակառակը, տարածում է «վտանգավոր ռուսի» մասին թեզը, ըստ որի՝ Ռուսաստանը մտադիր է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա։ Պատգամավորը դա կապել է այն հանգամանքի հետ, որ Մերցը նախկինում աշխատել է BlackRock ներդրումային ընկերությունում, որը, նրա պնդմամբ, իր եկամուտների զգալի մասը ստանում է պաշտպանական արդյունաբերությունից։
Ավելի վաղ Մերցը «աղետ» էր անվանել իր գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության արդյունքը Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի երկրամասային խորհրդարանի ընտրություններում։ Քվեարկության արդյունքներով կուսակցությունն իր պատմության մեջ առաջին անգամ չէր անցել երկրամասի խորհրդարան։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը