Արայիկ Հարությունյան․ «Հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերաձևաչափել»
Հայաստան
ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների փոփոխված բովանդակության և դրանց վերաձևաչափման անհրաժեշտության մասին։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցած լուրջ փոփոխությունները չէին կարող չազդել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա։ Հարությունյանը նշել է, որ այսօր Հայաստանում ձևավորվել է անկախության և պետականության նկատմամբ պահանջկոտ հասարակություն, և այդ իրողությունը պետք է հաշվի առնել հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում։
«Մենք պետք է վերաձևաչափենք այդ հարաբերությունները, որովհետև թղթի վրա գրված են դաշնակցային հարաբերություններ, սակայն տարիների ընթացքում տեսել ենք խնդիրներ, երբ կոնկրետ ժամանակահատվածում ստորագրված երկկողմ և բազմակողմ պարտավորությունները չեն կատարվել»,- ասել է պատգամավորը։
Հարությունյանի խոսքով՝ անհրաժեշտ է քննարկել կողմերի դիրքորոշումները, շահերն ու հարաբերությունների հետագա տրամաբանությունը։ Նա նշել է, որ նման քննարկումից հետո հայ-ռուսական հարաբերությունները, հաջող զարգացման դեպքում, կարող են նոր բովանդակությամբ և նոր տրամաբանությամբ զարգացման միտում ստանալ։
«Փաստաթղթերում գրված է մի բան, իսկ իրականում տեղի է ունենում բոլորովին այլ բան»,- ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը