Ալիև․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է»
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 23-ին ընդունել է Ադրբեջանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուիզ Մորսինգին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։
Հանդիպման ընթացքում դեսպանը Ալիևին է հանձնել իր հավատարմագրերը և շնորհավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի ուղղությամբ արձանագրված ձեռքբերումների կապակցությամբ։ Նա նաև ողջունել է երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը։
Անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ Ալիևը հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել և մշակել խաղաղության օրակարգը։
Ադրբեջանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բնութագրել է որպես «համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ»։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը