Խոշոր վթար Գեղարքունիքում․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում բախվել են «BMW X6» և «BYD» մակնիշի ավտոմեքենաները. Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով «BYD»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ավտոմեքենայի վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Դեպքի վայրում աշխատել են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները և քննչական խումբը։
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են վթարի մասնակիցների և վիրավորների ինքնությունը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը