Ռեփեր Ջիգանը Մոսկվայի մարզում կրակոցներ է արձակել․ նրան մեղադրում են տան աշխատակիցներին ժամերով պահելու մեջ
Աշխարհ
Ռուսական Mash ալիքի հաղորդմամբ՝ հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ռեփեր Ջիգանը Մոսկվայի մարզի առանձնատներից մեկում «Սայգա-9» կարաբինից կրակել է սեփական անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։
Հաղորդման համաձայն՝ կրակոցների հետևանքով անվտանգության աշխատակիցներից մեկը վիրավորվել է ոտքի և ձեռքի շրջանում։ Ալիքը նաև պնդում է, որ միջադեպից հետո ռեփերը շուրջ 10 ժամ թույլ չի տվել տան աշխատակիցներին դուրս գալ առանձնատնից, իսկ նրա երեխաները, ըստ նույն հրապարակումների, թաքնվել են պահարաններում։
Քսենիա Սոբչակի Telegram-ալիքում պնդվել է, որ երեխաներին և տան աշխատակիցներին մասնավոր կարգով ազատել են նախկին հատուկջոկատայինները։ Mash-ը նաև հայտնել է, որ միջադեպից հետո Ջիգանին հարկադրաբար ուղարկել են Իսրայելի թանկարժեք վերականգնողական կենտրոններից մեկը։
Ինքը՝ Ջիգանը, Super-ի հետ զրույցում հերքել է միջադեպի ներկայացված տարբերակը՝ հայտարարելով, որ տեսահոլովակի կարճ հատված էր նկարահանում, իսկ «հեյթերները ամեն ինչ խեղաթյուրել են»։ Ռեփերը նաև ասել է, որ գտնվում է Իսրայելում՝ «հոգևոր լիցքավորվելու» նպատակով, և նշել է, որ վերականգնողական կենտրոնում գտնվելն ինքնին վատ բան չէ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը