Փաստաբան․ «Արցախի 5-6 ընտանիք ամեն օր հայց է ներկայացնում ՄԻԵԴ»
Հասարակություն
Խաղաղության համաձայնագրի նախագծում Բաքվի հետ իրավական պաշտպանության մեխանիզմ նախատեսված չէ, սակայն Արցախի ընտանիքները շարունակում են իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել միջազգային ատյաններ։ Այս մասին խորհրդարանական ընդդիմության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է փաստաբան Արա Ղազարյանը։
Նրա խոսքով՝ միայն նախորդ տարվա ընթացքում սեփականության իրավունքի վերաբերյալ ներկայացվել է 657 հայց։ Փաստաբանը նշել է, որ տեղի ունեցած իրադարձություններից հետո մարդիկ շարունակում են պաշտպանել իրենց իրավունքները։
«Քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի առաջարկում իրավական պաշտպանության մեխանիզմ, միջազգային տրիբունալներն իրենց դռները բաց են պահելու։ Սա շատ կարևոր է ինչպես արցախցիների սեփականության իրավունքների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Ղազարյանը։
Նրա փոխանցմամբ՝ ներկայում օրական 5-6 արցախյան ընտանիք դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը