ԱԶԲ-ն պահպանել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները
Հայաստան
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի տնտեսության 2026 թվականի աճի կանխատեսումը պահպանել է 5%, իսկ 2027 թվականի համար՝ 5.5% մակարդակում։
Բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսական աճի վրա կարող են ազդել Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումները, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքով տարածաշրջանային առևտրի և մատակարարման շղթաների խափանումները։ Դրանք կարող են սահմանափակել նաև Հայաստանի արտահանման աճը։
ԱԶԲ-ն նաև Հայաստանի համար 2026 թվականին կանխատեսում է 4.2%, իսկ 2027-ին՝ 3.5% գնաճ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը