Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվել Պարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղել Բանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ) Քննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները Կորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ) Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության, սակայն Գոլանից չի հրաժարվի. Աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Անկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին Կենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հանդիպման մանրամասները Ե՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումը 

Անկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին

Հայաստան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն  ընդունել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի հոբելյանական միջոցառումների աշխատանքներում ներգրավված կառույցների ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ծրագրում ընդգրկված թատերահամերգային կազմակերպությունների և «Բեքգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ ներդրած ջանքերի, պատասխանատու աշխատանքի և արձանագրված արդյունքի համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Անկախության օրվա միջոցառումների կազմակերպումը պահանջել է պատասխանատվության բարձր զգացում և մեծածավալ աշխատանք։

«Անկախության 35-ամյակի տոնական ծրագիրը նաև նոր բովանդակություն էր․ ունեցանք պրեմիերաներ և հատուկ այս օրվա համար ստեղծված նորարարական լուծումներ։ Կարևոր էր փոխանցել երկրի քաղաքացի լինելու զգացողությունը և ապահովել բարձր տոնական տրամադրություն»,- ասել է նախարարը՝ ընդգծելով կազմակերպչական աշխատանքների մեծ ծավալը։

Տոնական միջոցառումների ծրագրում ընդգրկված մասնագետների, ծառայությունների և ռեսուրսների ներգրավումը հիմնականում ապահովվել է տեղական ներուժի միջոցով։

Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է մարզերում մշակութային որակյալ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով, որ համերգներ են անցկացվել 4 խոշոր քաղաքներում՝ Իջևանում, Վանաձորում, Գյումրիում և Կապանում՝ տոնը դարձնելով համապետական։

«Կարևոր էր Անկախության օրվա տոնական տրամադրությունն ու բովանդակությունը հասանելի դարձնել հնարավորինս լայն հանրությանը՝ հատկապես մարզերի բնակչությանը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ խոշոր մշակութային իրադարձությունները կարևոր են նաև դրանց շուրջ ծավալվող հանրային քննարկումների տեսանկյունից։

Անդրադառնալով հանրային արձագանքներին՝ նշվել է, որ դրանք հիմնականում դրական են եղել․ միայն Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառմանն ավելի քան 60 հազար քաղաքացի է ներկա եղել:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ տարբեր երկրներում նմանատիպ նախագծերում աշխատելու փորձ ունենալով՝ կարող է փաստել, որ Հանրապետության հրապարակում ապահովված կազմակերպչական մակարդակն ու աշխատանքի պայմանները բարձր նշաձող են սահմանել։ Նա առանձնահատուկ կարևորել է նաև Սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն Անկախության օրվա գլխավոր միջոցառմանը՝ ընդգծելով, որ դա ոչ միայն գեղարվեստական լուծում էր, այլև մշակութային կարևոր ուղերձ։

Հանդիպման ընթացքում միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներում ներգրավված կառույցների ներկայացուցիչներն անդրադարձել են համատեղ աշխատանքի արդյունքներին, կազմակերպչական գործընթացում ձեռք բերված փորձին և այլ հարցերի։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ) Խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն․ ՄԻՊՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըԿորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ) Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության, սակայն Գոլանից չի հրաժարվի. Աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա ՔոուլինԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հանդիպման մանրամասներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՆյու Յորքում հանդիպել են Փաշինյանը և Էրդողանը (տեսանյութ)Հանդիպեցի կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված մեր զինվորների հետ․ Պապիկյան (տեսանյութ)Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-նՍա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ) Երևանում ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում Единая Россия կուսակցությունը պարտություն է կրելՍաուդյան Արաբիան վերսկսում է նավթամուղի աշխատանքը՝ շրջանցելով ՀորմուզըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԻրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. ՓեզեշքիանՌազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմըՓաշինյանն ու Աբդելսալամը քննարկել են խաղաղության օրակարգըԿապանում Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջիին արդեն ստանձնել է պաշտոնըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՌուսական ռազմաբազան որ գնա, ո՞վ է պահելու սահմանը՝ ամերիկացիները՞, թե ֆրանսիացիները․ Շարմազանով (տեսանյութ) Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՔննարկվել է «Ակադեմիական քաղաք»-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համագործակցությունըՊուտինը` ԱՄՆ-ից հրավեր է ստացել. Ռուբիո Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգԲնակարանների գների աճը դանդաղել է. ՌԴՖինանսական հաջողություն կժպտա Կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կհարստանա 500․000 դրամ տուգանք՝ արգելված «խաղային» անվանումների համար․ ՊԵԿ-ը զգուշացնում է Պետական դավաճանության գործը նորից կքննվի. Ինչ ցանես, այն էլ կհնձես. Իսրայելի պատասխանը Էրդողանին (տեսանյութ) Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ) Աննախադեպ իրադարձություն է համաշխարհային մասշտաբով. Ալիևը` Հայաստանի և Ադրբեջանի մասին ՀԱՀ-ում տնային երեկույթի ժամանակ զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել. զոհվել է 11 մարդ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ էՎթարային ջրանջատում՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՌուսաստանից Հայաստան և Վրաստան. զբոսաշրջիկների համար կգործարկվի նոր երկաթուղային կրուիզ Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ հետաքրքրված է ԱՄՆ զորքերի տեղակայմամբԱՄՆ գաղտնի ծառայությունը անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Սպիտակ տան մոտակայքումԱնկախության ամրապնդման համար կարևոր եմ համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը․ Նիկոլ ՓաշինյանԵվրահանձնաժողով. Կիևը կարող է ԵՄ-ից 20 միլիարդ եվրո ստանալ, եթե բարեփոխումները հաջողությամբ պսակվենԱԶԲ-ն պահպանել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներըԹուրքիայում տղամարդու են ձերբակալել Էրդողանի հետ արհեստական ​​ինտելեկտով լուսանկար անելու համար
Ամենադիտված