Ուրվականներով լի առանձնատներ և այրված մեկուսարաններ․ Նյու Յորքի մռայլ գաղտնիքները Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի Տավուշում ապօրինի փայտանյութով բեռնված ԶԻԼ է հայտնաբերվել Քայլի Ջենների 50 միլիոն դոլարանոց կրծկալը վաճառքի է հանվել Երեխաներին մեքենայով տեղափոխելու կանոնների խախտման տուգանքը կդառնա 20 հազար դրամ Թոմ Կրուզը կարժանանա Ամերիկյան կինոինստիտուտի կյանքի նվաճումների մրցանակին Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել 

«Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Անկախության 35-ամյակի առթիվ պետական պարգևների ու դիվանագիտական աստիճանների արժանացած պաշտոնյաների հետ կապված ԱԳՆ-ում հատկապես չորս ներկայացուցիչների հետ կապված լուրջ քննարկումներ են ընթանում։

Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեպտեմբերի 16-ի հրամանագրով Նելլի Սարոյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի, իսկ Հայկ Դարբինյանին, Անի Բադալյանին և Լենա Թերզիկյանին՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։ Հրամանագրի համաձայն՝ աստիճանները շնորհվել են վարչապետի առաջարկությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն անդրադարձել էր Անի Բադալյանի դեպքում առաջացած հարցերին՝ նշելով, որ ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին նման բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը։ Այս անգամ Բադալյանի պատմությանը մանրամասն չենք անդրադառնա՝ կենտրոնանալով մյուս երեք պարգևատրվածների անցած ճանապարհի վրա։

Առավել ուշագրավ է Լենա Թերզիկյանի դեպքը։

Այսօր նա ԱԳՆ Եվրոպական ինտեգրման վարչության պետն է։ Հենց այդ վարչությունն է, ըստ ԱԳՆ պաշտոնական նկարագրության, պատասխանատու ԵՄ ուղղությամբ կառավարության արտաքին քաղաքականության իրականացման, ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության, ԵՄ կառույցների հետ համագործակցության համակարգման և Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում աշխատանքների համար։ Վարչությունն ունի նաև ԵՄ-ի հետ քաղաքական գործընկերության և ոլորտային համագործակցության առանձին բաժիններ։

Այսինքն՝ Թերզիկյանի ղեկավարած կառույցի անունն ինքնին բավական խոսուն է՝ Եվրոպական ինտեգրում։

Սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ այս վարչության աշխատանքի արդյունքները որքանո՞վ են տեսանելի հանրությանը։ Իշխանությունը վերջին տարիներին ակտիվորեն խոսում է Հայաստանի եվրոպական հեռանկարի, ԵՄ-ին անդամակցության օրակարգի և եվրոպական ինտեգրման մասին։ Բայց անդամակցության պաշտոնական դիմումը դեռ ներկայացված չէ։ Նիկոլ Փաշինյանը դեռ օգոստոսին հայտարարել էր, որ նախ պետք է պաշտոնական դիմում ներկայացվի ԵՄ-ին, և դրանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ։

Էլ չասենք, որ եվրոպական վիզաների ազատականացման մասին ինչքան խոսվում է, այնքան բարդացնում են վիզա ստանալը՝ ՀՀ քաղաքացիներին ստիպելով անցնել նվաստացուցիչ ճանապարհով։

Ուստի Թերզիկյանի դեպքում հետաքրքիր հարցը ոչ թե այն է, թե «ԵՄ ինտեգրում կա՞, թե՞ չկա», այլ՝ ինչ արդյունք է արձանագրվել այդ գործընթացում և ինչ չափելի առաջընթաց է ապահովվել այն կառույցի կողմից, որը հենց դրա համար է ստեղծված։

Մյուս պարգևատրվածը՝ Նելլի Սարոյանը, ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության ղեկավարն է։ Նա ստացել է այս քառյակից ամենաբարձր դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Նրա ղեկավարած վարչությունն իրականացնում է միջազգային պայմանագրերի կնքման, դրանց վավերացման, միջազգային իրավական հարցերի և նախարարության իրավական ապահովման հետ կապված աշխատանքները։

Այսինքն՝ Սարոյանի դեպքում խոսքը ոչ թե հանրային ու քաղաքական ամենօրյա տեսանելի աշխատանքի, այլ ԱԳՆ-ի բավական կարևոր, բայց առավելապես իրավական և պայմանագրային աշխատանքի համակարգման մասին է։

Հետաքրքիր անցած ճանապարհ ունի նաև Հայկ Դարբինյանը։

Նա այսօր ԱԳ նախարարի խորհրդականն է և ստացել է արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի աստիճան։ Սակայն Դարբինյանի անցած ճանապարհը դասական դիվանագիտական կարիերայի շրջանակում չէ։ Նա տարիներ շարունակ աշխատել է առողջապահական համակարգում, այդ թվում՝ ավելի քան 11 տարի զբաղեցրել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Պաշտոնական կենսագրական տվյալներում նրա աշխատանքային ճանապարհը հասնում է մինչև խորհրդային տարիներ, իսկ առողջապահության ոլորտում նրա գործունեությունը ներառել է նաև 1988-ի երկրաշարժից տուժածների և Արցախյան պատերազմի տարիներին վիրավորների բուժօգնության կազմակերպման աշխատանքները։

Այսպիսով, մեկ հրամանագրով դիվանագիտական բարձր աստիճաններ ստացած չորս անձանցից յուրաքանչյուրը ԱԳՆ համակարգում ունի իր ուղղությունը․ մեկը միջազգային իրավունքի պատասխանատուն է, մյուսը՝ նախարարի խորհրդական, երրորդը՝ մամուլի խոսնակ, իսկ չորրորդը՝ հենց եվրոպական ինտեգրման վարչության ղեկավարը։

Ի վերջո, դիվանագիտական աստիճանը միայն կոչում չէ։ Դրա հետևում պետք է լինի նաև աշխատանքի արդյունք, որը, հատկապես եվրոպական ինտեգրման դեպքում, հասարակությունը պետք է կարողանա տեսնել հայտարարություններից զատ կոնկրետ գործընթացների և արդյունքների տեսքով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուրվականներով լի առանձնատներ և այրված մեկուսարաններ․ Նյու Յորքի մռայլ գաղտնիքներըՊուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. ՊեսկովԻրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմիՏավուշում ապօրինի փայտանյութով բեռնված ԶԻԼ է հայտնաբերվելՔայլի Ջենների 50 միլիոն դոլարանոց կրծկալը վաճառքի է հանվելԵրեխաներին մեքենայով տեղափոխելու կանոնների խախտման տուգանքը կդառնա 20 հազար դրամԹոմ Կրուզը կարժանանա Ամերիկյան կինոինստիտուտի կյանքի նվաճումների մրցանակինԿիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայությունՀութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասինՊուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասըՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՌուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակելՑնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվումՋոնի Դեփի դուստրը բաց վերնաշապիկով լուսանկարվել է ամսագրի շապիկի համար (լուսանկար)ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և լոգիստիկ կենտրոններինՉարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահըԵվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու ՖրանսիայումՔեյթ Միդլթոնը խնջույքին ներկայացել է թագավորական ընտանիքի հազվագյուտ զարդերով (լուսանկար)ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտումՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցերՔիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է փայլուն կարճ և խորը դեկոլտեով զգեստով (լուսանկարներ)Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստովԻրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ«Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվելԿիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերըGoogle ընկերությունը Ֆինլանդիայում տվյալների կենտրոններ կառուցելու համար մոտ 400 հազար ծառ է հատելՀայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարինՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունըՀուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվիՄեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ ՍուրենյանցԱրտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավորՄիջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակինՓարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցըԹրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաներըՔրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ ԳրուշկոՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել էԿասեցվել է պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունըՖրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքըԻրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա ՎարդապետյանինԿալանավորվել է թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդՀայաստանը հետաքրքրված է 2031-ին CITES-ի կողմերի համաժողովը հյուրընկալելու հարցումԹրամփի երդմնակալությունից հետո 18 ամսվա ընթացքում ԱՄՆ-ն արտաքսել է գրեթե 980,000 ներգաղթյալիԸնտրական իրավունքը խոչընդոտելու գործով ՀԷՑ-ի նախկին պաշտոնյան տնային կալանքի տակ է․ պահանջել են քվեարկել «Ուժեղ Հայաստանի» օգտինՀայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակըՄասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվելՈւկրաինայի բնակչությունը նվազել է մինչև 28.5 միլիոն մարդԹրաֆիքինգի կասկածանքով օտարերկրացի է ձերբակալվել
Ամենադիտված