Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ. Զաքարյան
Հասարակություն
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեմաներից են Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակները։ Սակայն միջազգային կառույցում հնչող ընդհանուր ելույթներն ու կոչերը, ըստ քաղաքագետի, այլևս չեն ուղեկցվում կոնկրետ լուծումներով։
Նրա գնահատմամբ՝ ՄԱԿ-ը որպես միջազգային գլխավոր կառույց աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունն ու լրջությունը՝ վերածվելով պետությունների ղեկավարների հավաքատեղիի, որտեղ ավանդույթի ուժով շարունակում են քննարկել միջազգային խնդիրների հնարավոր լուծումները։
Քաղաքագետը պնդում է, որ ներկայում աշխարհաքաղաքական օրակարգը հիմնականում ձևավորվում է ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ազդեցության շուրջ։ Միաժամանակ մի շարք երկրներ փորձում են դիրքավորվել այդ ուժային կենտրոններից մեկի կամ երկուսի շուրջ՝ պահպանելու իրենց տարածաշրջանային դերակատարումն ու ազդեցությունը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի այս նստաշրջանը ցույց է տալիս, որ երկրների մեծ մասի համար գլխավոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական զարգացումների անորոշությունը։
Անդրադառնալով Հայաստանին՝ նա գրում է, որ երկիրը կրկին հայտնվել է աշխարհում տեղի ունեցող գործընթացների «զոհասեղանին»՝ քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ 2021 թվականից հետո իշխանափոխության դեպքում Հայաստանը կարող էր օգտվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող մի շարք գործընթացներից ու Հարավային Կովկասում ավելի նշանակալի դերակատարում ունենալ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը