Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Արտաքին Քաղաքական
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Պետր Մացինկայի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով տնտեսական համագործակցության ակտիվացումը։
Զրուցակիցները դիտարկել են նաև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը։
Միրզոյանն ու Մացինկան անդրադարձել են նաև Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացմանը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը