Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացել
Արտակարգ Պատահար
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. փոխանցում է shamshyan.com-ը։
Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Ռուստամ Թ․-ի վարած «Jeep» և Արագածոտնի մարզի բնակիչ 73-ամյա Վարդան Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով երկու վարորդները և «Jeep»-ի 42-ամյա ուղևոր Հրանտ Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «Opel Zafira»-ի գազի արտահոսքը, ապա պարեկների հետ մեքենաները դուրս բերել երթևեկելի գոտուց։
Վթարի հետևանքով Երևան-Գյումրի ճանապարհին առաջացել է մոտ 5 կմ երկարությամբ խցանում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 73-ամյա Վարդան Մ․-ն ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ, «Հայ կամավորականների համախմբում» շարժման և Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Վարդան Մալխասյանն է։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը