«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասին
Հասարակություն
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարությամբ անդրադարձել է Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդմանը՝ այն գնահատելով որպես կրոնական ազատության և Եկեղեցու ինքնավարության դեմ ուղղված ճնշում։
Զոհրաբյանի փոխանցմամբ՝ Կաթողիկոսի և հոգևորականների վերաբերյալ դատական նիստը կրկին հետաձգվել է, իսկ Գարեգին Երկրորդին դեռևս արգելված է լքել Հայաստանը։
Փաստաբանական թիմը պահանջում է դադարեցնել քրեական հետապնդումը և վերացնել Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու սահմանափակումը։
Հայտարարության մեջ նշվում է, որ իշխանության գործողությունները, այդ թվում՝ հոգևորականների նկատմամբ քրեական գործերը, Եկեղեցու գործունեությանն առնչվող որոշումները և Կաթողիկոսի փոփոխության վերաբերյալ նախաձեռնությունները, փաստաբանի գնահատմամբ, կազմում են Եկեղեցու ինքնավարության դեմ ուղղված ճնշումների շղթա։
Արա Զոհրաբյանի խոսքով՝ Գարեգին Երկրորդին մեղսագրվող արարքը վերաբերում է Եկեղեցու ներքին կյանքին և Կաթողիկոսի կանոնական լիազորություններին։ Փաստաբանական թիմը պնդում է, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի դեռևս նախնական դատալսումների փուլում։
Հայտարարության հեղինակները միջազգային հանրությանը կոչ են անում իրավիճակը գնահատել կրոնական ազատության, Եկեղեցու ինքնավարության և իրավունքի գերակայության տեսանկյունից և ապահովել դատավարության անկախ դիտարկում։
«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»,– հայտարարության մեջ նշել է Արա Զոհրաբյանը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը