Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ
Աշխարհ
Իրենց ազգային զարգացման նպատակներին հասնելու համար Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ։ Այս մասին ասվում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի գրավոր ուղերձում, որը հրապարակվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության կողմից՝ նրա ԱՄՆ կատարած պետական այցի առաջին օրը։
«Երկու երկրներն էլ պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ՝ չինական ազգի մեծ վերածննդին հասնելու և Ամերիկան կրկին մեծ դարձնելու համար»,-նշել է պետության ղեկավարը։
«Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է շարժվեն միմյանց ուղղությամբ՝ խթանելով կայուն հարաբերություններ, որոնցում գերակշռում է համագործակցությունը, չափավորվում է մրցակցությունը, կառավարվում են տարաձայնությունները, իսկ խաղաղությունը իրատեսական հեռանկար է»,-հավելել է նա։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը