Սոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները
Աշխարհ
Ռուսաստանը մտահոգված է ԱՄՆ-ում միջուկային փորձարկումների նախապատրաստման մեկնարկով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հատուկ տագնապ է հարուցում այն, ինչ վերջին շրջանում հնչում է Վաշինգտոնից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի հանձնարարականը միջուկային փորձարկումների նախապատրաստման մեկնարկի մասին սոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք համապատասխան մորատորիումին, որն աշխարհը հետ է պահում միջուկային սպառազինությունների մրցավազքի նոր փուլ սահելուց», - ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ՝ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի ստորագրման համար բացվելու 30-ամյակի կապակցությամբ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը