Էրդողանը ԱՄՆ-ը անվանել է Թուրքիայի հեղուկացված բնական գազի հիմնական մատակարար
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգները անվանել է երկրի հեղուկ բնական գազի (ՀԲԳ) հիմնական մատակարար և պաշտպանել է էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգիայի ոլորտում ընդլայնված համագործակցությունը։
«Վերջերս, մեր համատեղ ջանքերի շնորհիվ, մենք կարևոր համաձայնագրեր ենք կնքել էներգետիկայի, ավիացիայի և այլ կարևոր ոլորտներում։ Այսօր Ամերիկան մեր ՀԲԳ-ի հիմնական մատակարարն է։
Այսպիսով, մենք առաջատար եվրոպական երկրների շարքում ենք, որոնք նախընտրում են ամերիկյան գազը։ Մենք ձգտում ենք ընդլայնել այս համագործակցությունը էներգետիկայի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ միջուկային էներգիայի», – ասել է Էրդողանը Նյու Յորքում բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը