Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ճաշը վրան թափվելու հետևանքով «ջերմային այրվածք 2-3 աստիճանի այրվածքներով» բուժօգնության են տեղափոխել մի երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Վ․ Ս․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Վ․ Ս․-ի 37-ամյա մայրիկի կողմից իրենց բակում գազաբալոնի վրա կաթսայով ապուր եփելու ժամանակ երեխան մոտեցել, քաշել է, կաթսան շրջվել է, և ապուրը թափվել է նրա վրա, ինչի հետևանքով ստացել է վերը նշված այրվածքները։
Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը