Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համար
Աշխարհ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP նախագիծը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման և տնտեսական աճի խթանման համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ X սոցիալական հարթակում կատարած գրառմամբ։
Հայտարարությունն արվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ կառավարության կազմակերպած «Բարգավաճում՝ խաղաղության միջոցով. ներդրումներ Անդրկասպյան առևտրային երթուղու և TRIPP-ի մեջ» խորագրով միջոցառման ընթացքում։
Միջոցառումը հիմնականում կենտրոնացած էր TRIPP նախագծի վրա, որը նախատեսում է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխափան մուլտիմոդալ տրանսպորտային կապի հաստատում։
Բայրամովը բարձր է գնահատել նախագծի իրականացման ուղղությամբ ԱՄՆ-ի գործադրած ջանքերը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը