Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտ Նոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտել Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ Պապոյան Ի՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո) Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում «Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ «Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցը Հայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալով 

«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց

Հայաստան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ: Այդ մասին  հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Շիրակի մարզի «Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են դպրոցի շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, մանկավարժական անձնակազմի և սովորողների միջև հարաբերությունները, ինչպես նաև սովորողների իրավունքների պաշտպանության վիճակը։

Դպրոցի տնօրինության հետ քննարկվել են շենքային պայմանների բարելավմանը, սովորողների իրավունքների ապահովմանը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի լիարժեք ու անխոչընդոտ իրացմանը վերաբերող և այլ հարցեր։

ՄԻՊ ներկայացուցիչները ծանոթացել են դասապրոցեսի կազմակերպման գործընթացներին, առանձնազրույցներ ունեցել սովորողների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության իրավունքի արդյունավետ իրացման հետ կապված խնդիրներին։ Ուսուցիչների և ուսուցիչների օգնականների հետ անցկացված առանձնազրույցների ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են նաև սովորողների գնահատման չափանիշներին վերաբերող հարցեր։

Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային բնույթ ունի և պահանջում է անհետաձգելի լուծում։

Մասնավորապես՝

• Դպրոցի շենքային պայմաններն ընդհանուր առմամբ ոչ բարվոք վիճակում են, իսկ ֆիզիկական միջավայրը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Մասնավորապես՝ առկա չէ վերելակ, թեքահարթակները և սանհանգույցները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, մուտքերի, ելքերի և առանձին սենյակների դռներն ունեն շեմեր և այլն։

• Դպրոցի հանդերձարանների վիճակն անբավարար է, դրանք պատշաճ կահավորված չեն և ունեն էական վերանորոգման անհրաժեշտություն։ Միաժամանակ, արձանագրվել են սանիտարահիգիենիկ պայմանների և դպրոցի առանձին հատվածների պատշաճ լուսավորության ապահովման հետ կապված խնդիրներ։

• Արձանագրվել են նաև բուժկետում առկա դեղամիջոցների օգտագործման համար պիտանելիության ժամկետի ապահովման, ինչպես նաև բուժկետի սանիտարահիգիենիկ պայմաններին առնչվող խնդիրներ։

• Ուսումնասիրվել են դպրոցի ճաշարանի պայմանները և այնտեղ պահվող սննդամթերքի որակը։ Առանձին դեպքերում սննդամթերքի պիտանիության ժամկետը պարզել չի հաջողվել։

Արձանագրված խնդիրների մի մասը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են դպրոցի տնօրենի հետ։ Վերջինս ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև դրանց հետագա լուծման տեսլականը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անվտանգ և սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերից զերծ միջավայրի ձևավորմանը, այդ թվում՝ սովորողների պաշտպանության թիմի ձևավորմանը, կազմին և գործառույթներին առնչվող հարցերին։

Այցի ընթացքում դպրոցի տնօրինությունն ու մանկավարժական անձնակազմն արդյունավետ համագործակցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան առաջարկությունների հետ մեկտեղ կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ դպրոցում արձանագրված խնդիրները բազմաթիվ են և իրավասու մարմինների կողմից պետք է ստանան շուտափույթ լուծում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը մտադիր է Սի Ծինփինի հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտՆոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտելԷրդողանը ԱՄՆ-ը անվանել է Թուրքիայի հեղուկացված բնական գազի հիմնական մատակարար Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ ՊապոյանԻ՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալովՍոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասինԹրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացելՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըՀայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը 8.3 մլն դրամի համակարգչային հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է ներկայացվել 1 անձիԵթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ. ԶաքարյանԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայեն հանդիպումը«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում «Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին «Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետ
Ամենադիտված