Ռոյթերս. Նեթանյահուն կարող է հանդիպել Ռուբիոյի հետ ԱՄՆ այցի ընթացքում
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Նյու Յորք կատարած իր մեկօրյա այցի ընթացքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ելույթ ունենալու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալությունը նշել է, որ Իսրայելի վարչապետի և Ռուբիոյի հանդիպումը քննարկվում է, և որոշումը կարող է կայացվել վերջին րոպեին։ Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպում նախատեսված չէ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Jerusalem Post-ը, Նեթանյահուն նախատեսում է Նյու Յորք ժամանել հինգշաբթի առավոտյան՝ տեղական ժամանակով, և սպասվում է, որ ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ժամը 14:00-ին (Մոսկվայի ժամանակով 21:00-ին)։ Հրատարակությունը նշում է, որ այս ուղևորությունը կլինի Նեթանյահուի ԱՄՆ կատարած ամենակարճ այցերից մեկը իր կարիերայի ընթացքում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը