Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում, երկրի հարավ-արևելքում, 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը (AFAD):
«Շանլըուրֆա նահանգի Քարաքյոփրու քաղաքում 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել», - հայտնել է AFAD-ը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով (Մոսկվայի ժամանակով) ժամը 10:40-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7.39 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր ավերածությունների և զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը