Թուրքիայից Ռուսաստան մեկնող ինքնաթիռում երկու ուղևորուհու ինքնազգացողությունը վատացել է
Թուրքիա
Թուրքիայից Ռուսաստան մեկնող Azur Air ավիաընկերության ինքնաթիռում երկու ռուսաստանցի զբոսաշրջիկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտնում է Shot Telegram-ալիքը։
Անթալիայից Տյումեն թռչող ինքնաթիռում նախ վատացել է ուղևորուհիներից մեկի ինքնազգացողությունը։ Նա այդ մասին հայտնել է անձնակազմին, որից հետո նրան տեղափոխել են օդանավի հետնամաս։ Կնոջը առաջին օգնություն է ցուցաբերել նույն չվերթով մեկնող բուժաշխատողը։ Որոշ ժամանակ անց վատացել է նաև մեկ այլ ուղևորուհու ինքնազգացողությունը։
Առաջին կնոջ մոտ կասկածել են Քվինկեի այտուց, իսկ երկրորդի մոտ՝ նախաինսուլտային վիճակ։ Վերջինիս մոտ շնչառական խնդիրներ են առաջացել և կտրուկ բարձրացել է զարկերակային ճնշումը։
Բորտուղեկցորդներին և բժիշկներին հաջողվել է մինչև վայրէջքը կայունացնել երկու կանանց վիճակը։ Տյումեն ժամանելուց հետո նրանց ինքնաթիռից տեղափոխել են շտապօգնության մեքենաներով։
Ավելի վաղ Սոչի-Իվանովո չվերթի ընթացքում միաժամանակ չորս ուղևորի ինքնազգացողություն էր վատացել։ Ինքնաթիռում գտնվող սրտաբանի և թերապևտի օգնությամբ նրանց վիճակը հաջողվել էր կայունացնել մինչև վայրէջքը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը