ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 51-ը միացել է Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը
Աշխարհ
ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 51-ը միացել է Ուկրաինայի վերաբերյալ՝ Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարությանը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կցանկանայի պարզապես ընդգծել, որ 51 երկրի միանալուց հետո այս հռչակագիրը ստորագրած պետությունների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 11-ով»,- ասել է Բարոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը չի միացել հայտարարությանը, որը ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինային նվիրված նիստից առաջ։ Փաստաթղթին չեն միացել նաև Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Ալիմովը քննադատել էր Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի դիրքորոշումը։ Նրա պնդմամբ՝ Գուտերեշի նախաձեռնություններից որևէ մեկը «տեղին և կառուցողական չի եղել», իսկ հրապարակային մեկնաբանությունները եղել են «արևմտամետ և խիստ կողմնակալ»։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը