Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառը
Հասարակություն
Երգչուհի Կատյա Լելը մեկնաբանել է իր գործընկեր Ստաս Միխայլովի և նրա կնոջ՝ Իննայի բաժանումը։ Երգչուհու խոսքերը փոխանցում է НСН-ը։
Ռուսաստանի վաստակավոր արտիստուհու կարծիքով՝ զույգի հարաբերություններում տեղի է ունեցել «էներգիայի փոփոխություն»։ Լելը Միխայլովներին հրաշալի զույգ է անվանել և ափսոսանք հայտնել նրանց բաժանման կապակցությամբ։
«Մեր ներսում առաջացող նոր զգացողությունները բերում են գլոբալ փոփոխությունների։ Շատ եմ ափսոսում, նրանք հիանալի զույգ էին»,- ասել է երգչուհին։
Լելը նաև նշել է, որ լավ հարաբերություններ ունի ինչպես Ստասի, այնպես էլ Իննայի հետ, իսկ նրանց երեխաները մտերիմ են։ Երգչուհու խոսքով՝ ուրախալի է նաև այն հանգամանքը, որ ամուսինների բաժանումը դավաճանության հետևանք չի եղել։
Ավելի վաղ Կատյա Լելը քննադատել էր այն տղամարդկանց, որոնք հրաժարվում են իրենց երեխաներից։ Երգչուհին նշել էր, որ ինքն ու նախկին ամուսինը բաժանվել են «ժպիտով և գրկախառնությամբ»։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը