Իտալիան ավելի քան 5 միլիարդ դոլար կներդնի Լուսին երկու տիեզերագնաց ուղարկելու ծրագրում
Աշխարհ
Իտալիան ավելի քան 5 միլիարդ դոլար կհատկացնի լուսնային ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է ապագայում երկու իտալացի տիեզերագնաց ուղարկել Լուսնի մակերևույթ։ Այս մասին հայտնում է European Spaceflight պորտալը՝ հղում անելով ՆԱՍԱ-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանին։
Նրա խոսքով՝ Իտալիայի ներդրումը նախատեսված է Multi-Purpose Habitat (MPH) լուսնային բնակելի մոդուլի մշակման համար։ Այն ստեղծում է Thales Alenia Space ընկերությունը՝ Իտալիայի տիեզերական գործակալության պատվերով։ Համագործակցության դիմաց Իտալիան նախատեսվում է երկու տեղ ստանա Լուսին իրականացվելիք ապագա առաքելություններում։
«Հավանաբար, սա կլինի առաջին լիարժեք բնակելի մոդուլը, որը կհասնի Լուսնի մակերևույթ։ Արդյունքում Լուսնի վրա կտեսնենք երկու իտալացի տիեզերագնացների», — հայտարարել է Այզեքմանը։
Նախագծի համաձայն՝ MPH մոդուլը կունենա մոտ 15 տոննա զանգված, երեք մետր լայնություն և վեց մետր երկարություն։ Այն նախատեսված կլինի երկու տիեզերագնացի՝ 7-ից 30 օր բնակության համար։ Սպասվում է, որ մոդուլը պատրաստ կլինի 2032 թվականին, իսկ դրա արձակումը նախատեսված է 2033-ին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը