Գերմանիայում քարերով հարձակվել են Մերցի կուսակցության գրասենյակի վրա
Աշխարհ
Գերմանիայի Օֆենբախ ամ Մայն քաղաքում անհայտ անձինք քարերով հարձակվել են կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) շրջանային գրասենյակի վրա։ Հարձակման հետևանքով վնասվել են շենքի մի քանի ապակիներ, իսկ նյութական վնասը գնահատվում է շուրջ 6 հազար եվրո։
Ոստիկանության նախնական տվյալներով՝ միջադեպից հետո մի քանի մուգ հագուստով անձինք փախուստի են դիմել։ Իրավապահները ենթադրում են, որ հարձակումը կարող է քաղաքական դրդապատճառ ունենալ։ Գործի քննությունը ստանձնել է պետական անվտանգության հարցերով զբաղվող ստորաբաժանումը։
Իրավապահներին հայտնի է նաև համացանցում հրապարակված՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնող ենթադրյալ հայտարարության մասին։ Դրա իսկությունը և հնարավոր կապը միջադեպի հետ այժմ քննության առարկա են։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը