Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներին
Աշխարհ
Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող անօդաչու թռչող սարքերի արձակման և պահեստավորման 10 վայրերի, հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարը։
Նախարարը մեղադրել է Աֆղանստանին սեպտեմբերի 23-ին Աֆղանստանի տարածքից անօդաչու թռչող սարքեր արձակելու միջոցով Պակիստանի ինքնիշխանությունը խախտելու մեջ։
«Պակիստանը ճշգրիտ ավիահարվածներ և անօդաչու թռչող սարքերի հարվածներ է հասցրել Աֆղանստանի 10 վայրերի վրա, որոնք օգտագործվել են այդ անօդաչու թռչող սարքերի արձակման և պահեստավորման համար», - ասվում է նախարարի սոցիալական ցանցերի էջում տեղադրված հայտարարության մեջ։
Tolonews-ը նախկինում հաղորդել էր, որ պակիստանյան ուժերը հարձակում են սկսել Աֆղանստանի հարավում գտնվող Ղանդահար քաղաքի վրա։ Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ հարվածը հասցվել է քաղաքի անմարդաբնակ հատվածին և որևէ վնաս չի պատճառվել։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը