«Բոլորին վերադարձրեց իրականություն». Զախարովա
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում «բոլորին վերադարձրեց իրականություն»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Զախարովայի խոսքով՝ մինչ Լավրովի ելույթը նիստում հնչած հայտարարություններում հաշվի չէր առնվում պատմական համատեքստը։ Նրա պնդմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարը, անդրադառնալով պատմական հանգամանքներին, քննարկումը վերադարձրեց ավելի առարկայական դաշտ։
Ավելի վաղ Լավրովը քննադատել էր ՄԱԿ-ի քարտուղարության դիրքորոշումը՝ պնդելով, որ այն տարբեր մոտեցումներ է ցուցաբերում ինքնորոշման իրավունքի հարցում՝ համեմատելով Ղրիմի և Դոնբասի բնակիչների ու Գրենլանդիայի քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը