Հյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռ
Աշխարհ
Հյուսիսային Կորեայում փորձարկել են արդիականացված 240 միլիմետրանոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համար նախատեսված նոր կառավարվող հրթիռ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Ըստ հրապարակված տվյալների՝ հրթիռը համալրված է բարձր ճշգրտության կառավարման համակարգով։ Բալիստիկ հետագծով դրա թռիչքի հեռահարությունը հասնում է 100 կիլոմետրի, իսկ համակցված թռիչքի դեպքում այն կարող է խոցել մինչև 115 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ։
Գործակալությունը պնդում է, որ փորձարկումների ընթացքում հաստատվել է նոր զինամթերքի խոցման ճշգրտությունը։ Լրատվամիջոցը 240 միլիմետրանոց կառավարվող հրթիռը համեմատում է ամերիկյան HIMARS համակարգում կիրառվող բարձր ճշգրտության զինամթերքի հետ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը