Քարշերինգի մեքենայում հայտնաբերվել է 4-5 օր այնտեղ մնացած տղամարդու դի
Արտակարգ Պատահար
Մոսկվայի կենտրոնում քարշերինգի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի, որը, նախնական տվյալներով, մեքենայի սրահում մնացել է մոտ 4-5 օր։ Այս մասին հայտնում է «112» Telegram-ալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ ավտոմեքենան գտնվել է Մոսկվայի Տագանսկի շրջանի Աբելմանովսկայա փողոցում։ Տղամարդը հայտնաբերվել է առանց կենդանության նշանների։
Նրա մահվան պատճառը դեռևս պարզված չէ։ Իրավապահները նաև դեռ չեն հաստատել մահացածի ինքնությունը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը