Քանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա
Աշխարհ
Ամերիկյան Access Opera գործակալությունը, որը Քանյե Ուեսթի համերգային շրջագայության համակազմակերպիչներից է, հերքել է Սանկտ Պետերբուրգում ռեփերի համերգի չեղարկման մասին լուրերը։ Այս մասին հայտնում է 78.ru-ն՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին։
Access Opera-ից հայտնել են, որ Ռուսաստանում Քանյե Ուեսթի ելույթները նախատեսվում է անցկացնել նախապես հայտարարված օրերին, իսկ համերգների չեղարկման վերաբերյալ որևէ տեղեկություն իրենք չունեն։
Ռեփերի համերգները նախատեսված են հոկտեմբերի 10-ին և 11-ին Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենայում»։ Միևնույն ժամանակ մարզադաշտի ղեկավարությունը նախկինում մի քանի անգամ հերքել է այնտեղ Քանյե Ուեսթի համերգի անցկացման մասին տեղեկությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի ռեփերի ռուսաստանյան համերգների կազմակերպիչ Say Agency-ի դեմ երկրպագուները վեց հայց են ներկայացրել։ Հայցերի ընդհանուր գումարը կազմում է 1,4 միլիոն ռուբլի։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը