Պետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհին
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգի դատարանը պետական դավաճանության գործով Օքսանա Ռոնժեսին և Արտյոմ Սախարովին դատապարտել է 13 տարվա ազատազրկման։ Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել են քաղաքի դատարանների միացյալ մամուլի ծառայությունից։
Դատարանի տվյալներով՝ 2024 թվականի հունվարին Ռոնժեսն ու Սախարովը մեսենջերի միջոցով կապ են հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության աշխատակցի հետ։ Վերջինս նրանց առաջարկել է օգնել արտերկիր տեղափոխվելու հարցում՝ որոշակի առաջադրանքներ կատարելու դիմաց։
Քննության տվյալներով՝ նրանք լուսանկարել են Սանկտ Պետերբուրգում գտնվող էլեկտրահաղորդման գծի հենասյունը, Մուրմանսկի մարզում ռազմական օդանավակայանի մոտ չափել ինտերնետային կապի ազդանշանի մակարդակը, ինչպես նաև փորձել պարզել մի կնոջ գտնվելու վայրը։ Դրոն տեղափոխելու առաջարկից նրանք հրաժարվել են։
Զույգին ձերբակալել են Սարատովի մարզում՝ Ղազախստան մեկնելու փորձի ժամանակ։ Նրանցից առգրավվել են ավտոմեքենան և 343 հազար ռուբլի, որը, ըստ գործի նյութերի, ստացել էին իրենց հետ կապ հաստատած անձից։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը