Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը հետ է մղել Եմենի «Անսար Ալլահ» (հութիական) շարժման կողմից Թաիֆ և Յանբու քաղաքների վրա արձակված հրթիռային հարձակումը, ըստ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքիի։
«Թագավորության ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են հութիների կողմից արձակված վեց բալիստիկ հրթիռներ։ Հրթիռները ուղղված էին Թաիֆ և Յանբու քաղաքներում գտնվող թիրախներին, և երկու դեպքում էլ որսացող համակարգերը հաջողությամբ են իրականացվել», -ասել է խոսնակը։
Ալ-Մալիքին զգուշացրել է, որ «հութիների կողմից ռազմական սրացումը կհանդիպի Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի վճռական պատասխանին»։
Ավելի վաղ թագավորության քաղաքացիական պաշտպանությունը քաղաքացիներին զգուշացրել էր Մեքքայի, Ջիդդայի և Թաբուկի սուրբ քաղաքների վրա հրթիռային հարվածների վտանգի մասին։ Բնակչությանը հրամայվել էր անմիջապես գնալ մոտակա անվտանգ վայր և մնալ այնտեղ մինչև սպառնալիքի վերացումը։ Օդային հարձակման մասին տագնապը հետագայում չեղարկվել է։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը