ՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համար
Հասարակություն
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։
Կենտրոնից հայտնում են, որ ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն նկատելու դեպքում անհրաժեշտ է չօգտագործել այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար՝ մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։
Այդ ընթացքում ՀՎԿԱԿ-ը խորհուրդ է տալիս նախընտրել եռացված կամ շշալցված ջուր։
Ջրի փոփոխության մասին անհրաժեշտ է տեղեկացնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը