Երևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»
Հասարակություն
«Արզական–Քանաքեռ–Զովունի» ջրատարի վթարի հետևանքով ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն, հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Ընկերությունից նաև նշում են, որ ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն։
Միաժամանակ Երևանի մի շարք համայնքների բնակիչներ համացանցում հրապարակում են լուսանկարներ և տեսանյութեր՝ ցույց տալով ծորակից հոսող պղտոր ջուրը և խնդրի համար պատասխանատու համարելով «Վեոլիա Ջուր» ընկերությանը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը