Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տուն
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար, հաղորդում է TASS-ի թղթակիցը։
Սի Ծինփինին և նրա կնոջը՝ Պեն Լիյուանին, ԱՄՆ նախագահական նստավայրի հարավային նախասրահում դիմավորել են ԱՄՆ նախագահն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը։ Այնուհետև նրանք կմասնակցեն Չինաստանի նախագահի պետական այցի կապակցությամբ կազմակերպված արարողությանը։ Թրամփը և Սի Սի Ծինփինը կարճ հայտարարություններ կանեն, որից հետո պետությունների ղեկավարները և նրանց կանայք նվերներ կփոխանակեն։ Ծրագրի հաջորդ մասը կլինի ԱՄՆ զորքերի հանդիսավոր շքերթը Սպիտակ տան տարածքում։
Հանդիսավոր այցից հետո առաջնորդները կսկսեն բանակցությունները՝ սկզբում դեմ առ դեմ, ապա ընդլայնված կազմով։ Պետությունների ղեկավարները, այլ թեմաների շարքում, կքննարկեն Ուկրաինայի, Իրանի և Թայվանի իրավիճակը, ինչպես նաև համաշխարհային տնտեսական, առևտրային և էներգետիկ հարցեր, արհեստական բանականություն և այլ հարցեր։ Թրամփի ժամանակացույցի համաձայն՝ բանակցությունները կտևեն երկուսուկես ժամ։
Երեկոյան Սպիտակ տանը կկայանա պետական ընդունելություն, որի ժամանակ երկու պետությունների ղեկավարները կարճ հայտարարություններ կանեն։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը