Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասին
Աշխարհ
ՆԱՏՕ-ի դաշնակիցները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պատրաստ են անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, եթե հակամարտությունը կարգավորվի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նրա խոսքով՝ դաշինքին անդամակցության վերաբերյալ որոշումը, վերջին հաշվով, կախված է Ուկրաինայից։
«Սակայն դաշնակիցները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պատրաստ են ապահովել անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։ Հունվարին Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ, մենք համաձայնության եկանք երաշխիքների փաթեթի շուրջ», - ասել է նա Նյու Յորքում ՆԱՏՕ-ի սոցիալական ցանցերում հեռարձակված միջոցառման ժամանակ։
Ռյուտեի խոսքով՝ «խաղաղության համաձայնագրի» դեպքում երաշխիքների բոլոր կողմերը կիմանան, թե «ով ինչի համար է պատասխանատու»։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը