Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք 

«Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի բնակիչները երեկ հայտնվեցին մի իրավիճակում, որը վաղուց պետք է լիներ ոչ թե սոցիալական ցանցերի քննարկման, այլ պետական մարմինների օպերատիվ արձագանքի առարկա։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներից քաղաքացիները հրապարակում էին տեսանյութեր, որտեղ իրենց ծորակներից հոսող ջուրը սովորական խմելու ջրի տեսք չուներ՝ պղտոր, գունափոխված, որոշ դեպքերում նաև տհաճ հոտով։

Արդյունքը սպասելի էր․ քաղաքացիների մի մասը շտապեց խանութներ՝ շշալցված ջուր գնելու։ «Ժողովուրդ»-ը նկատել է, որ ամբողջ Երևանում ջրի հերթեր են, դատարկվող դարակներ, անհանգստացած մարդիկ․ սա արդեն պարզապես հերթական վթարային ջրանջատման պատմություն չէր, այլ հանրային անվտանգության և վստահության լուրջ խնդիր։

Խնդրի ֆոնին սեպտեմբերի 23-ին «Արզական–Քանաքեռ–Զովունի» մայրուղային ջրատարի վրա խոշոր վթար էր տեղի ունեցել։ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարել էր վթարային ջրանջատումների մասին, որոնք վերաբերում էին Երևանին, ինչպես նաև Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի։ Ընկերության պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ վթարի վերացման աշխատանքները շարունակվում են, իսկ որոշ հասցեներում ջրամատակարարումն իրականացվում է ժամանակացույցի խախտումներով։

Բայց ամենակարևորն այն է, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո։

Քաղաքացիների ահազանգերին զուգահեռ՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ ՀՎԿԱԿ-ը, սեպտեմբերի 24-ին արդեն հրապարակային զգուշացում տարածեց։ Կենտրոնը բնակիչներին հորդորեց, եթե նկատում են ծորակի ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, այն չօգտագործել խմելու կամ սնունդ պատրաստելու համար՝ մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում ՀՎԿԱԿ-ը խորհուրդ է տվել օգտագործել եռացված կամ շշալցված ջուր և ջրի փոփոխության մասին տեղեկացնել «Վեոլիա Ջուր»-ին։

Այսինքն՝ պետության առողջապահական կառույցն ինքն է փաստացի ասում՝ եթե ջուրը փոխված տեսք, հոտ կամ համ ունի, մի օգտագործեք այն։

Մինչդեռ «Վեոլիա Ջուր»-ի բացատրությունն այլ շեշտադրում ունի։ Ընկերությունը նշում է, որ ջրատարի վթարի հետևանքով ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ժամանակավոր պղտորություն։ Միաժամանակ ընկերությունը հայտնում է, որ վերահսկվող նմուշառման բոլոր կետերում արձանագրվել է քլորի առկայություն և պնդում է, որ վթարի հետևանքով առաջացած իրավիճակը կապված է ջրատարի տեխնիկական վիճակի հետ։

Ստացվում է բավական ուշագրավ հակասություն․ մի կողմից՝ ընկերությունը վստահեցնում է, որ ջրի որակական խնդիր չկա, մյուս կողմից՝ ՀՎԿԱԿ-ը քաղաքացիներին ասում է՝ փոխված համի, հոտի կամ գույնի դեպքում ջուրը չօգտագործել։

Եվ այստեղ արդեն հարցը միայն այն չէ, թե ինչու է ջուրը պղտորվել։

Հարցն այն է՝ ինչո՞ւ Երևանում քաղաքացին պետք է սոցիալական ցանցերից կամ իր ծորակից հոսող ջրի գույնից հասկանա՝ կարելի՞ է այդ ջուրն օգտագործել, թե՞ ոչ։

Ինչո՞ւ պետք է մարդը երեկոյան երեխայի համար ջուր գնելու գնա խանութ, քանի որ վստահ չէ՝ իր տան ծորակից հոսող ջուրն անվտանգ է։

Ինչո՞ւ այսպիսի իրավիճակում քաղաքացին պետք է սպասի հակասական հաղորդագրությունների՝ «որակական խնդիր չկա» և միաժամանակ՝ «փոխված համի, հոտի, գույնի դեպքում մի օգտագործեք»։

Սա արդեն կառավարման արդյունավետության հարց է։

Առավել ևս, որ ընդամենը օրեր առաջ՝ սեպտեմբերի սկզբին, Բյուրեղավանում աղիքային վարակների դեպքերի ֆոնին բնակիչներին նույնպես հորդորվել էր ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրը խմելու և սնունդ պատրաստելու համար։ Այն ժամանակ ՀՎԿԱԿ-ը իրականացրել էր ջրի նմուշառումներ։ Ավելի ուշ կենտրոնը հայտնել էր, որ վերցված ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել, իսկ համաճարակաբանական ուսումնասիրությունը շարունակվում է։

Այս երկու դեպքերը նույնական չեն, և որևէ հիմք չկա պնդելու, թե Երևանում տեղի ունեցած պղտորությունը նույն պատճառի հետևանքն է։ Բայց հանրային ընկալման տեսանկյունից դրանք մեկ կարևոր հարց են առաջ բերում՝ արդյո՞ք Հայաստանում խմելու ջրի անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունը բավարար արագությամբ և արդյունավետությամբ է իրականացվում։

Ի վերջո, խմելու ջուրը սովորական կոմունալ ծառայություն չէ։ Երբ քաղաքացին չի վստահում իր ծորակից հոսող ջրին, խնդիրը վերածվում է հանրային առողջության, կառավարման և անվտանգության հարցի։

Ու այստեղ իշխանությունը դժվար թե կարողանա խնդիրը փակել հերթական «վթար է եղել, աշխատանքները շարունակվում են» հաղորդագրությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ «Վեոլիա Ջուր»-ի գործունեության նկատմամբ անկախ տեխնիկական աուդիտ իրականացվում է նաև պայմանագրային մեխանիզմներով։ Ջրային կոմիտեն դեռ օգոստոսին հայտարարել էր, որ անկախ աուդիտորի միջոցով գնահատվելու է ընկերության ծառայությունների որակը և դրանց համապատասխանությունը պայմանագրային ցուցանիշներին, իսկ ցուցանիշների չապահովման դեպքում նախատեսված են տույժերի և պատասխանատվության այլ միջոցների կիրառման մեխանիզմներ։

Ուստի հիմա հասարակության համար ամենակարևոր հարցերից մեկն այն է՝ ի՞նչ է արձանագրելու այդ վերահսկողությունը այս դեպքի վերաբերյալ, և արդյո՞ք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվելու է։

Որովհետև չի կարող նորմալ համարվել այն իրավիճակը, երբ Հայաստանի մայրաքաղաքի բնակիչը երեկ պետք է ընտրություն կատարեր՝ ծորակից հոսող ջրին վստահե՞լ, թե՞ խանութ գնալ և շշալցված ջուր գնել։

Եվ առավել անհանգստացնող է այն, որ խնդիրը չի ավարտվում ջրատարի վթարի վերացմամբ։ Պետք է պարզ լինի՝ ինչ վիճակում է ջրամատակարարման ենթակառուցվածքը, ինչու է մեկ խոշոր վթարը նման լայն արձագանք առաջացնում, ինչ վերահսկողություն է իրականացվել, ինչ են ցույց տալիս նմուշառումների ամբողջական արդյունքները, և ամենակարևորը՝ ով է պատասխանատու, եթե քաղաքացիների ահազանգերը հիմնավորված են եղել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման
Ամենադիտված