Բեռնատարը ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17։05-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում. փոխանցում է shamshyan.com-ը։
Կրակը բռնկվել է թեփով ու ալյուրով բարձված «Ford» բեռնատարի խցիկի և շարժիչի հատվածում։ Փրկարարները մարել են հրդեհը, սակայն մեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը