Արտառոց դեպք՝ Երևանում․ 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 11-ին Դավթաշենի դպրոցներից մեկում ոստիկանները տեղեկություն են ստացել, որ 17-ամյա աշակերտուհու մոտ հնարավոր է կասկածելի իրեր լինեն. փոխանցում է shamshyan.com-ը:
Աղջկան ծնողի ուղեկցությամբ հրավիրել են ոստիկանության Դավթաշենի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կրակայրիչ, վրացական գրառմամբ ծխախոտի տուփ, էլեկտրոնային ծխախոտ և 0,31 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված։
Աղջկա և նրա ծնողի փոխանցմամբ՝ փոշենման զանգվածը «Լամալ» տեսակի դեղահաբի փոշի է, որը, ըստ նրանց, գնվել է Դավթաշենում գտնվող դեղատներից մեկից։
Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը