Ոստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ)
ՏեսանյութերՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 23-ին։ Ժամը 18․20-ին Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տներից մեկում ոստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 18-ին։ Հետախուզվողը՝ Երևանի 34-ամյա բնակիչը երկու այլ անձանց հետ գիշերվա ժամը 2-ին մեքենայով մեկնել էր մայրաքաղաքի Րաֆֆու փողոց։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը