Փաշինյան․ ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձին
Արտաքին Քաղաքական
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը։ Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ականազերծման հարցում։ Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը պետք է դառնան երկու երկրների համագործակցության հիմնական թեման։
Փաշինյանի խոսքով՝ հաջորդ խոշոր օրակարգային հարցը Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը